ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՄՄ պաշտոնական կայքը փոխվել է. այցելեք
ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ


ATTENTION: The MM official website has changed. Visit the
NEW OFFICIAL WEBSITE OF THE MELIQ UNION



=========================================================================

  Մէլիքաց Միութիւն


Մէլիքաց Միութիւնը հիմնվել է 2012 թ. հուլիսի 27ին՝ Խաչենի, Դիզակի, Ջրաբերդի և Գյուլիստանի իշխանական-մելիքական տոհմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միությունը պաշտոնապես գրանցված է Հայաստանի Արդարադատության Նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն:
Մէլիքաց Միությունը ժառանգահաջորդն ու շարունակողն է Արցախի հինգ մելիքությունների (Խամսայի) վեհ գործի: Միության հիմնական նպատակներն են՝ Արցախի և համայն հյուսիս-արևելյան Հայաստանի հայ տիտղոսավոր ազնվականության լավագույն ավանդույթների վերականգնումը, հայ ազնվականության պատմության, ավանդույթների և մշակութային ժառանգության մասին հեղեկությունների հավաքումն, ուսումնասիրությունն ու տարածումը, ինչպես նաև Արցախի պետականության կազմավորման և ամրապնդման նպաստումը:
Մէլիքաց Միության գործունեության բնագավառներն են.  
  • հետազոտություներ (հավաքագրություններ, արխիվացում, ուսումնասիրություններ, հրատարակություններ), մելիքաց պատմության, տոհմաբանության, նիշագիտության, վիմագրությունների և ազգագրության բնագավառներում
  • ընթերցումների կազմակերպում, կոնֆերանսներ, լսումներ վերոհիշյալ բնագավառներում
  • կրթական գործունեություն. բաց դասախոսություններ դպրոցներում, բարձրագույն կրթական հաստատություններում և տարբեր միություններում
  • պատմական հուշարձանների պահպանություն, մելիքական շինությունների (դղյակների, վանքերի, հանգստարանների և այլը) այցելություն, հարակից տարածքների բարեկարգում, գերեզմանաքարերի, վանքերի ու կամուրջների շինարարական գրությունների և այլ վիմագրերի գրանցում և ուսումնասիրություն
  • բարեգործություն մելիքական և այլ բնակավայրերում
  • մելիքական տոհմահավաքների ավանդույթների վերականգնում, տոհմական նշանակալի օրերի համատեղ տոնում, ինչը կնպաստի միջտոհմական՝ այդ թվում միջընտանեկան կապերի ամրապնդմանը 
Իր նպատակների իրականացման ընթացքում, Մէլիքաց Միությունը մշտապես բաց է համագործակցության բոլոր ազնվական, պատմա-տոհմաբանական և այլ հարակից կազմակերպություններ և հանրույթների հետ:
Ի նկատի ունենալով Արցախի, Սյունիքի, Գարդմանքի, Գեղարքունիքի, Այրարատի, Լոռվա, Փայտակարանի (Ղարադաղ), Նախիջևանի և Հայքի այլ պատմական մասերի մելիքական տոհմերի սերտ միջտոհմական կապերը, Մէլիքաց Միության անդամությունը բաց է հայ մելիքական և ազնվական տոհմերի ներկայացուցիչների համար՝ արական կամ իգական ժառանգական գծերով: Միությունը նաև բաց է ոչ-մելիքական ծագում ունեցող անձանց համար. այն հետազոտողներն ու գործառու անձիք, որոնք զբաղվում են Մէլիքաց Միության նպատակների հետ առնչվող գործունեությամբ, կարող են անդամակցել Միությանը ասոցիացված անդամների կարգավիճակով:
Կոչ ենք անում մելիքական տոհմերի բոլոր ժառանգներին, ինչպես նաև մելիքությունների հետ առնչվող բոլոր անձանց, անդամակցել Միությանը:

Меликский Союз

Меликский Союз был учрежден 27 июля 2012 г. представителями владетельных меликских (княжеских) родов Хачена, Дизака, Джраберда и Гюлистана. Союз официально зарегистрирован в Министерстве Юстиции Армении в качестве общественной организации.
Меликский Союз является наследником и продолжателем благородного дела Пяти меликств Арцаха (меликств Хамсы). Основными целями Союза являются возрождение лучших традиций титулованного армянского дворянства Арцаха и всей северо-восточной Армении, сбор, изучение и распространение знаний об истории, традициях и культурном наследии арцахского армянства, и способствование становлению и укреплении государственности Арцаха (Нагорно-Карабахской Республики).
Сферы деятельности Меликского Союза включают:
  • исследования (сбор, учет, архивация, изучение, публикации) в области меликской истории, генеалогии, геральдики, эпиграфики и этнографии;
  • проведение чтений, конференций, семинаров, слушаний в вышеупомянутых областях;
  • образовательная деятельность: публичные лекции в школах, в вузах, в различных обществах;
  • охрана памятников, посещение меликских построек (замков, церквей, кладбищ и т.п.), наведение порядка на прилегающих территориях, сбор и изучение надписей на могильных камнях, строительных надписей на стенах церквей или мостов и т.п.;
  • благотворительная деятельность в меликских и других селениях;
  • восстановление традиций меликских родовых собраний (тохмааваков), совместное празднование родовых знаменательных дат, что будет способствовать межродовым связям, в том числе и семейным.
В контексте реализации своих целей, Меликский Союз открыт к сотрудничеству со всеми дворянскими, историко-генеалогическими и другими соответствующими организациями и обществами.
С учетом тесных межродовых связей между меликскими родами Арцаха, Сюника, Гардманка, Геларкуника, Айрарата, Лори, Пайтакарана (Карадага), Нахичевана и других исторических областей Армении, членство в Меликском Союзе открыто для всех представителей потомков (по мужской и женской линиям) армянских меликских и дворянских родов. Союз также открыт для представителей родов немеликского происхождения; исследователи и активисты, занимающиеся деятельностью, соотносящейся с целями Меликского Союза, могут вступить в Союз в качестве ассоциированных членов.
Призываем потомков меликских родов, а также всех активно занимающихся тематикой меликств, вступить в Союз. 
  

ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 

Լիիրավ անդամակցության համար թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
  1. Լինի իշխանական (մելիքական) տոհմի անդամ և կարողանա ապացուցել այդ հանգամանքը համապատասխան փաստաթղթերի (հրովարտակների, կոնդակների, ֆիրմանների և այլն.) ներկայացումով, կամ պատմական բնագրերի, ժամանակագրությունների, հիշատակարանների վկայությամբ, որոնք կհաստատեն թեկնածուի կամ նրա նախնիների պատկանելիությունը որևե իշխանական (մելիքական) տոհմին:
  2. Լինի քաջատեղյակ իր տոհմի պատմությանը և ավանդույթներին, ինչպես նաև գիտենա իր տոհմածառը անմիջական անընդհատ սերնդափոխությամբ առնվազն հինգ սերունդ:
  3. Ունենա իշխանին (մելիքին) հարիր պատիվ և արժանապատվություն, հետևի համապատասխան վարվելակարգի և վարվելակերպի:
  4. Լինի հայրենասեր անձնավորություն, պատրաստակամ ծառայել հայոց պետությունների և հայ ազգին:
  5. Ընդունի Մէլիքաց Միության Կանոնադրությունը, Միության որոշումները, հետևի դրանց, ինչպես նաև աքտիվորեն մասնակցի Միության գործունեությանը, ներառյալ անդամավճարնի վճարումը:
  6. Ունենա միջնորդագիր իր տոհմից կամ Մէլիքաց Միության ցանկացած լիիրավ անդամից:

Մէլիքաց Միությանը ասոցիացված անդամության համար թեկնածուն պետք է համապատասխանի վերոհիշյալ 4, 5 և 6 պահանջներին:

МЕЛИКСКИЙ СОЮЗ
ПРАВИЛА ПРИЕМА

Для действительного членства в Меликском Союзе кандидат должен отвечать следующим критериям и правилам:
  1. Быть потомком арцахского княжеского (меликского) рода и быть в состоянии доказать это посредством предъявления документальных свидетельств (грамот, фирманов, кондаков и иных) либо исторических сообщений, хроник и заметок, подтверждающих принадлежность к княжескому (меликскому) роду;
  2. Знать историю и традиции своего рода, а также свою родословную по прямой непрерывной линии, по меньшей мере пять поколений;
  3. Обладать княжеским (меликским) достоинством, соблюдать соответствующий этикет и обладать хорошими манерами;
  4. Быть патриотом, готовым служить армянским государствам и армянской нации;
  5. Принимать Устав Меликского Союза, постановления Союза, следовать им и активно участвовать в деятельности Союза, включая уплату установленных членских взносов;
  6. Иметь ходатайство от своего рода либо от любого действительного члена Меликского Союза.

Для ассоцированного членства в Меликском Союзе кандидат должен отвечать вышеназванным критериям 4, 5 и 6.


Մէլիքաց Միության տոնացույցը


Միապետական տոներ

11 օգոստոսի մ.թ.ա. 2492 թ.          Հայոց Միապետության տոն
Հայոց Նահապետ Հայկը հաղթեց Բելին և
Հայքում հաստատեց հայոց միապետությունը:

15 նոյեմբերի 1256 թ.                      Հայ Ասպետության տոն
Ն.Ա.Մ. Հեթում Արքան ասպետացրեց (ձիաւորեցրեց)
իր անդրանիկ որդուն՝ արքայազն Լեւոնին:

26 դեկտեմբերի 424 թ.                    Հայ Ազնվականության տոն
                                                            Պարսկական թագավորական դիվանում
հայտնաբերվեց Հայոց Արքունական Գահնամակը:

10 հունիսի 1128 թ.                          Նիշագիտության Միջազգային Օր
Ռուենում Հենրի (Անրի) Ա Բյոկլեռկը ասպետացրեց Գոդֆրի Պլանտագենետին և տվեց նրան վահան վեց ոսկե առյուծներով, որը ժառանգաբար փոխանցվել է Պլանտագենետների տոհմում՝ դառնալով դասական տոհմանիշերի առաջին նմուշը:

Այլ նշանակալից օրեր

հունվարի 1198 թ.                         Նորին Արքայական Մեծություն Լևոնի
թագադրությունը Կիլիկիո Հայոց Թագավորությունում

18 նոյեմբերի                                    Արամ նահապետի օր


===================================================================================

Այլ հիմնարար փաստաթղթեր


Ազնվակարգ Հայոց

Նոր Գահնամակ Հայոց

New Gahnamak (Throne Registry of Armenia)

Новый Гахнамак (Тронный Реестр Армении)