ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՄՄ պաշտոնական կայքը փոխվել է. այցելեք
ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ


ATTENTION: The MM official website has changed. Visit the
NEW OFFICIAL WEBSITE OF THE MELIQ UNION



=========================================================================











Ստորագրվեց Հուշագիր Բագրատունի-Իմերեթական Տան և հայ միապետական-ազնվական կազմակերպությունների միջև

10 մայիսի 2018
Բագրատունի-Իմերեթական Թագավորական Տունը և հայ միապետական-ազնվական կազմակերպությունները (Հայոց Իշխանաց Միությունը, Մելիքաց Միությունը և Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանությունը) ստորագրեցին Փոխըմբռնման և Համագործակցության Հուշագիր:  Հուշագիրը առանձնացնում է Իմերեթական Թագավորական Տան և հայ ավանդական ազնվականության համագործակցության տարբեր ոլորտներ և ուղղություններ, ներառյալ`պատմության, միապետական ու ազնվական ավանդույթների և արարողակարգերի, ծագումնաբանության և նիշագիտության վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակումը; համատեղ գործունեությունը (այդ թվում համատեղ հետազոտութուններ վերոնշված բնագավառներում) ուղղված Հայքի և Վիրքի ազնվական ավանդույթների վերականգնմանը; աջակցությունը հայկական և վրացական (իմերեթյան) թագավորական ու ազնվական տների և միապետական շարժումների միջև ամրապնդման և կապերի խորացման հարցերում; միջազգային հարցերում համագործակցությունը, այդ թվում՝ օտարերկրյա միապետական և ազնվական շրջանակներում ջանքերի և ներուժի համադրումը:  Հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվել են զարգացնել համագործակցությունը ոչ-քաղաքականացված և ոչ-կրոնական երկխոսության հիմունքների վրա՝ Հայոց և Վրաց պատմության ու ավանդույթների հանդեպ փոխադարձ հարգանքի ոգով:  Ինչպես նշված է Հուշագրի առաջաբանում, կողմերը հավատարիմ են մնում հայ և վրաց ժողովուրդների միջև բազմադարյա ավանդական և եղբայրական հարաբերություններին, որոնք հիմնադրվել են մեծն Հայկ և Քարթլոս նահապետների կողմից և շարունակվել Հայոց ու Վրաց մեծ արքայատների ջանքերով:

A Memorandum signed between the Royal House of Bagrationi-Imereti and the Armenian monarchical and aristocratic organizations

10 May 2018
The Royal House of Bagrationi-Imereti and the Armenian monarchical and aristocratic organizations (the Armenian Princely Union, the Meliq Union and the Chivalry Order of St. King Trdat the Great) signed a Memorandum of Understanding and Cooperation.  The Memorandum identifies various areas and spheres of cooperation between the Royal House of Bagrationi-Imereti and the traditional Armenian nobility, including regular exchange of information on history, monarchical and aristocratic traditions and ceremonies, genealogy and heraldry; joint activities in the restoration of the aristocratic traditions of Armenia and Georgia (including joint research in the above-mentioned areas); facilitation in strengthening and deepening ties between Armenian and Georgian (Imeretian) monarchical and aristocratic houses, as well as monarchist movements; cooperation in international matters, including coordination of efforts and resources in foreign monarchical and aristocratic circles.  In the framework of this Memorandum, the parties pledged to develop cooperation on the basis of a non-politicized and nonreligious dialogue in the spirit of mutual respect for the history and traditions of Armenia and Georgia. As stated in the preamble of the Memorandum, the parties remain faithful to the centuries-old traditionally fraternal relations between the Armenian and Georgian peoples founded since the time of great patriarchs Hayk and Kartlos, and continued by the great Royal Houses of Armenia and Georgia.

Подписан Меморандум между царским Домом Багратиони-Имерети и армянскими монархическо-дворянскими организациями

10 мая 2018
Царский Дом Багратиони-Имерети и армянские монархическо-аристократические организации (Армянский Княжеский Союз, Меликский Союз, и Рыцарский Орден св. Царя Трдата Великого) подписали Меморандум о Взаимопонимании и Сотрудничестве.  Меморандум обозначает различные сферы и направления сотрудничества между Имеретинским Царским Домом и традиционным армянским дворянством, включая регулярный обмен информацией касательно истории, монархической и аристократической традиции и церемониала, генеалогии и геральдики; совместную деятельности в восстановлении дворянской традиции Армении и Грузии (в том числе проведение совместных исследований в вышеуказанных областях); содействие в укреплении и углублении связей между армянскими и грузинскими (имеретинскими) монаршими и аристократическими домами и монархическими движениями; сотрудничество в международных вопросах, включая координацию усилий и ресурсов в иностранных монархических и дворянских кругах.  В рамках Меморандума, стороны обязались развивать сотрудничество на основе неполитизированного и внерелигиозного диалога, в духе взаимного уважения к истории и традициям Армении и Грузии.  Как сказано в преамбуле Меморандума, стороны остаются верными многовековым традиционно братским отношениям между армянским и грузинским народами, заложенными еще со времен великих патриархов Айка и Картлоса, и продолженными великими царскими домами Армении и Грузии.

=========================================================================

Նոր գիրք Սյունիք-Կապանի տոհմաբանության մասին


    Հայքում լույս տեսավ պատմաբան և տոհմագետ Գրիշա Սմբատյանի հեղինակած գիրքը «Դարձ ի Շրջանս Յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով»: Այս աշխատությունը Սյունիքի Հայագիտական Հետազոտությունների Կենտրոնի մատենաշարի երրորդ հատորն է:
   Թեև գիրքը նվիրված է Սյունիքում բնակվող Մինասյանների և Ղուկասյանների տոհմերին, որոշ գլուխներ, նվիրված են Կապանի և Պարսպատունիքի՝ մասնավորապես մելիք Օհանջանյանների, մելիք Ղարագյոզյանների և այլ մելիքական տներին:

=========================================================================

Դասախոսություն Արցախի Մելիքությունների մասին


Հայ Երիտասարդական Պատմական Միությունը կազմակերպում է բաց դասախոսություն Խամսայի Մելիքությունների (Արցախի հայ իշխանությունների) մասին: Սկիզբը մարտի 18-ին ժամը 14:00, հասցե՝ Москва, Второй Троицкий переулок, дом 5.

Молодежное Армянские Историческое Сообщество (МАИС) организует открытую лекцию на тему Меликства Хамсы (армянские княжества Арцаха-Карабаха). Начало 18 марта в 14:00 по адресу: Москва, Второй Троицкий переулок, дом 5.



Մէլիքաց Միությունը շնորհավորում է Մեհեկանի, Հայ Ազնվականության օրվա, Ամանորի և Սբ. Ծննդյան տոների առթիվ

Դեկտեմբերի 25-ին հայ-արիական Մհեր (Միհր) լուսաբեր դիցի ծննդյան օրն է, որը մեր արի նախնիները տոնում էին դարերով: Նույն ամսի 26-ին մենք նշում ենք Հայ Ազնվականության տոնը. 424 թվականի այդ օրը Պարսկական թագավորական դիվանում հայտնաբերվեց Հայոց Արքունական Գահնամակը: Հունվար ամսում էլ նշում ենք Ամանորը և Քրիստոսի ծնունդը: Մէլիքաց Միությունը պատիվ ունի շնորհավորելու հայ իշխանական տներին, ազնվականներին և բոլոր հայ միապետականներին վերոհիշյալ տոների կապակցությամբ, մաղթելով արևշատություն և բարորություն: Լույս, բարիք և հաջողություն ամենքին, հայոց միապետական շարժմանը և համայն Հայքին, իր անբաժան մաս կազմոխ Արցախով հանդերձ: 


Մէլիքաց Միության հայտարարությունը Աղցքի Արքայական Դամբարանի տարածքում պեղումների վերաբերյալ



Արշակունի Արքայատոհմին Խոնարհման արարողություն Աղցքում


2016 թվի հուլիսի 7-ին, Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանությունը կազմակերպեց արդեն ավանդական դարձած այցելություն Աղցքի Արքայական Դամբարան, ուր տեղի ունեցավ հայոց միապետական ավանդույթների ամենագեղեցիկ և խորհրդավոր արարողություններից մեկը՝ խոնարհում Արշակունի Արքայատոհմին:  Ի թիվս հայ իշխանական և ազնվական տոհմերի, Մէլիքաց Միությունը և Հայոց Նիշագիտական Խորհուրդը նույնպես հրավիրված էին մասնակցելու. Միության անունից արարողությանը մասնակցեցին իշխանք Աթաբեկյանը և Ռշտունին:  
Արարողությունները սկսվեցին Միաբանության Գերագույն Ասպետական Խորհրդի բացումով, որին հաջորդեցին Արշակունի Արքայատոհմին խոնարհումը արքայական դամբարանում և Հայոց Միապետական Հռչակագրի ընթերցումը:  Արարողությանը հետևեց Մէլիքաց Միության և Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության միջև փոխճանաչման և համագործակցության հուշագրի ստորագրումը:

Церемония поклонения Царскому Дому Аршакуни в Ахцке


7 июля 2016 года, Рыцарский Орден св. Трдата Великого организовал очередное ставшее традиционным посещение Царской Усыпальницы в Ахцке, где имела место одна из самых красивых и символичных церемоний армянской монархической традиции – поклонение Царскому Дому Аршакуни.  Среди различных княжеских и дворянских родов, в церемонии были приглашены принять участие также Меликский Союз и Армянский Геральдический Совет; от имени Союза в церемонии участвовали князья Атабекян и Рштуни.
Действие стартовало с открытия Высшего Рыцарского Совета Ордена, которому последовала церемония поклонения Царскому Дому Арцашкуни в самой усыпальнице, а также зачтение Армянской Монархической Декларации.  По завершению церемониальной части, Меликский Союз и Рыцарский Орден св. Трдата Великого подписали меморандум о взаимном признании и сотрудничестве.




Մէլիքաց Միության 2015 թվի տարեկան նիստը


2015 թ. դեկտեմբերի 9-ին Երեւանում կայացավ Մէլիքաց Միության տարեկան նիստը: ՄՄ նախագահը ներկայացրեց Միության տարեկան հաշվետվությունը
Միությունը աշխատանքային կապեր է հաստատել մի շարք միապետական, ավանդապահ և հայրենասիրական կազմակերպություններ հետ: Հատկապես սերտ կապեր են հաստատվել Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության հետ: Օգոստոսի 11-ին, Հայոց Միապետության Տոնի առթիվ, Միաբանության հետ միասին ՄՄ նախագահը այցելեց Աղձքի Արքայական Դամբարան և խոնարհվեց Արշակունի արքայատոհմի շիրիմներին, որից հետո Ամբերդում ամրոցում մասնակցեց Միաբանության վկայագրերի հանձնման գեղեցիկ արարողությանը: 
Նույնպես օգոստոսին, Միության ղեկավարը իրականացրեց այց Արցախ՝ Շուշի և Մելիք-Եգանյանների Տողի մելիքական ապարանքը: Առանձնազրույց կայացավ մելիքական ապարանքում բնակվող իշխան Ալեքսանդր Մելիք-Եգանյանի հետ, որը հետաքրքիր մանրամասնություններ ներկայացրեց ապարանքի պեղումների և ապագա ծրագրերի վերաբերյալ:
Միությունը շարունակում է աշխատել նիշագիտության բնագավառում: Մասնավորապես, որոշակի աշխատանք է տարվել Արցախի և Սյունիքի իշխանական տների տոհմանիշերի վերականգնման հարցում: Առ այժմ երեք մելիքական տոհմ վերականգնել և օգտագործում են իրենց տոհմանիշերը: Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Միությունը մտադիր է վերականգնել բոլոր Արցախական իշխանական տների տոհմանիշերը:
2015-ի ընթացքում Մէլիքաց Միությանը հաջողվել է հրատարակել մեկ գիտական աշխատանք մելիքների հանրային կարգավիճակի և իրավասությունների վերաբերյալ: Պատրաստվում է մեկ այլ աշխատություն նիշագիտության հարցերով:
Ապրիլին և հունիսին Միությունը պաշտոնական հայտարարություններ է արել կապված՝ համապատասխանաբար Օսմանյան Թուրքիայում Հայոց Մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցի և մարդատյաց Ադրբեջանում Եվրոպական Խաղերի անցկացման խայտառակ երևույթի վերաբերյալ:
2014-ի տարեվերջից աշխատում է Միության համացանցային կայքը, որի տարբեր թեմատիկ բաժինները մշտապես թարմացվում են: Կայքը այցելում են Հայքից, Ռուսիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, նույնիսկ հեռավոր Չինայից, Ճապոնիայից և Ավստրալիայից: Տարվա ընթացքում պատրաստվեցին նաև կարճ տեսահոլովակներ Մէլիքաց Միության և հայոց միապետականության վերաբերյալ: 
Նիստի ընթացքում իշխանադուստր Լուսինե Ջալալյանը ներկայացրեց Միության ֆինանսական հաշվետվությունը:
Նիստի ավարտին որոշվեց, որ գալիք տարում Միությունը կհրատարակի համառոտ բրոշյուր ՄՄ-ի մասին, կշարունակի իր պաշտոնական նամակագրությունը՝ ընդլայնելով իր կապերը, կայցելի Արցախ կամ պաշտոնական կապ կհաստատի Արցախի պետական կազմակերպությունների հետ, ինչպես նաև կշարունակի իր հետազոտական գործունեությունը համապատասխան հրատարակություններով: 


Համառոտ տարեկան զեկույց Մէլիքաց Միության 2014 թվի գործունեության մասին


2014-ին Մէլիքաց Միությունը շարունակեց իր գպրծունեությունը Միության վարչության կողմից առանձնացված հիմնական թեմատիկ բնագավառներում:  
Գիտաժողովների կազմակերպում և մասնակցություն. Միությունը մասնակցեց Հայքում և Ռուսիայում կայացած մի քանի կոնֆերանսներում: Հայքում, 2014 թվականի դեկտեմբերի 15-ին, Մէլիքաց Միությունը Հայքի Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի հետ համատեղ ձեռնարկեց և անցկացրեց գիտաժողով նվիրված Գանձասարի մելիքաց ժողովի 300-ամյակին: Այդ գիտաժողովի մասին մանրամասները հաղորդվել էին նախապես: Ռուսիայում, իշխանուհի Տատյանա Կարակոզովան և պարոն Յուրի Լևոնի Փիրումյանը ներկայացրել են Միությունը մի շարք միջոցառումներում և կոնֆերանսներում:  
Հրատարակություններ. Մէլիքաց Միության անդամները հրատարակել են մի շարք գրքեր և հոդվածներ: Դրանց շարքում, լույս են տեսել պարոն Յուրի Լևոնի Փիրումյանի գիրքը Նախիջևանիկի Փիրումյանների հայտնի տոհմի մասին, ԱՄՆ-ում հայերենից անգլերեն թարգմանված իշխան Սարգիս Ջալալյանցի «Աղվանից Պատմությունը», Ռուսիայում (Հյուսիսային Օսիայում)՝ հոդված նվիրված հյուսիս-արևելյան Հայքի մելիքների հանրային կարգավիճակի մասին:  
Հանրային գործունեություն. 2014 թվի ընթացքում Մէլիքաց Միությունը իր ակտիվ քաղաքական դիրքորոշումն է հայտնել Հայքին (մասնավորապես Արցախին) վերաբերվող մի շարք հարցերի կապակցությամբ: Հանրային կյանքում, հասարակական ցանցերում և անձնական նամակագրություններում Միության անդամները շարունակաբար արտահայտել են իրենց հայրենասիրական և քաղաքացիական դիրքորոշումները: Օրինակ, Ռուսիայում հայտնի հայ բարերար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի առնչությամբ Մէլիքաց Միությունը հայտարարություն է հրապարակել, որում քննադատվում են հայտնի արցախյան ազնվականի դեմ կատարվող քաղաքականացված հալածանքները. Սույն հայտարարությունը հրատարակվել էր «Ազգ» թերթում#126 
Համագործակցություն և պաշտոնական նամակագրություն միապետական տների և ազնվական կառույցների հետ. Մէլիքաց Միությունը նամակ էր առաքել Իսպանիայի Թագավորատանը, որով շնորհավորել էր Նորին Թագավորական Մեծություն Ֆելիպե Զ դե Բոռբոնին հռչակության առթիվ: Մէլիքաց Միության նախագահի անունով պատասխան շնորհակալական նամակ ստացվեց Ն.Թ.Մ. Սենեկապետարանից: ՄՄ-ն նաև սերտ համագործակցություն հաստատեց Հայոց Իշխանաց Դաշինքի (հիմնադիր ժողովը սպասվում է 2015 թվին) և Սբ. Տրդատ Թագավորի անվան Ասպետական Միաբանության (գրանցված կազմակերպություն է)  հետ:  
Կազմակերպչական աշխատանք. Տարվա ընթացքում Մէլիքաց Միությունը սիստեմատիկորեն անց էր կացնում Վարչության և Խորհրդի նիստեր: Վերջին նիստը անցկացվեց դեկտեմբերի 16-ին, որի ընթացքում ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում. ՄՄ կայքի նորացման, Միության մասին համառոտագրի պատրաստման, Արցախում ներկայացուցչության բացման և Վարչության կազմում փոփոխությունների վերաբերյալ: Միության կազմը շարունակաբար համալրվում է. ՄՄ վերջին ասոցիացված անդամ դարձավ իշխան Սարգիս Ռշտունին: 2014 թվականին Մէլիքաց Միությունը ստեղծեց անդամատոմսեր (պլաստիկ քարտերի տեսքով):  
ՄՄ պաշտոնական կայք. 2014 թվի դեկտեմբեր ամսում գործածվեց Մէլիքաց Միության նոր կայքը՝ բլոգի հիման վրա: Վարչություն հայտնում է իր խորին երախտագիտությունը իշխանադուստր Լուսինե Ջալալյանին կայքը ստեղծելու գործում ցուցաբերած անգնահատելի տեխնիկական օգնության համար: Կայքը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն), թեև որոշ նյութեր հրատարակվում են միայն մեկ լեզվով:  
2014 թվականի գործունեության ընդհանուր արդյունքը այն է, որ Մէլիքաց Միությունը ապացուցեց իր գործունակությունը և աստիճանաբար իր հատուկ տեղն է գտնում հայ հանրության մեջ:  
Մէլիքաց Միության Վարչությունը շնորհավորում է Միության բոլոր անդամներին, իրենց ընտանիքներին, գործընկեր կազմակերպություններին, հայ ազնվական տոհմերին և ՄՄ բոլոր բարեկամներին գալիք Ամանորի և կրոնական տոների առթիվ: 

Краткий годовой отчет о деятельности Меликского Союза в 2014 году


В течение 2014 года Меликский Союз продолжил свою деятельность по основным тематическим направлениям, определенным Правлением Союза.  
Организация и участие в конференциях: МС участвовал в нескольких конференциях в Армении и в России. В Армении 15 декабря 2014 года, Меликский Союз совместно с Институтом Истории Академии Наук Армении инициировал и провел научную конференцию, посвященную 300-летию Гандзасарского меликского собрания. Подробнее об этой научной конференции было сообщено ранее. В России княгиня Татьяна Каракозова и господин Юрий Левонович Пирумян представили МС в ряде мероприятий и конференций.  
Публикации: Члены Меликского Союза опубликовали ряд книг и статей. Среди прочих, вышла в свет книга господина Юрия Левоновича Пирумяна о роде Пирумянов Нахиджеваника, перевод с армянского на английский и издание в США труда князя Саргиса Джалалянца «История Алванка», в России (в Северной Осетии) была издана статья о сословном статусе армянских меликов Северо-Восточной Армении.   
Общественная деятельность: В ходе 2014 года, Меликский Союз продолжал занимать активную гражданскую позицию по ряду вопросов, касающихся Армении (особенно Арцаха) и всего армянства. В публичной жизни, в социальных сетях и в личной переписке, члены Союза выражали свою активную патриотическую и гражданскую позицию. Так, в связи с уголовным делом, заведенным в России против известного армянского мецената Левона Айрапетяна, Меликский Союз опубликовал заявление, осуждающее политически-мотивированные преследования потомка известного арцахского дворянского рода; заявления было опубликовано, среди прочего, в газете «Азг» #126 
Сотрудничество и официальная переписка с монархическими домами и дворянскими организациями: Меликский Союз направил письмо Королевскому дому Испании и поздравил Его Королевской Величество Фелипе VI де Борбона с прокламацией. Было получено ответное благодарственное письмо от Канцелярии Е.К.В. на имя председателя Меликского Союза. МС также установил тесное сотрудничество с Армянской Княжеской Унией (учредительное собрание ожидается в 2015 году) и с Рыцарским Орденом имени св. Трдата (официально зарегистрированная организация).   
Организационная деятельность: В течении года, МС регулярно проводил заседания Правления и Совета. Последнее заседание было проведено 16 декабря, на котором было принято ряд важных решений: об обновлении сайта МС, о необходимости публикации брошюры МС, о необходимости открытия представительства в Арцахе и об изменениях в Правлении МС. Постоянно пополняется членство в Союзе. Последним (ассоциированным) членом МС стал князь Саргис Рштуни. В 2014 году Меликский Союз учредил членские билеты (в виде пластиковых карточек).  
Официальный сайт МС: В декабре 2014 года была запущена новая версия вебсайта (на основе блога) Меликского Союза. Правление Союза выражает особую благодарность княжне Лусине Джалалян, которая оказала неоценимую техническую помощь в создании сайта. Сайт трехъязычный (армянский, русский, английский), хотя некоторые материалы публикуются только на одном языке. 
Общим итогом работы в 2014 году является то обстоятельство, что Меликский Союз доказал свою жизнеспособность и постепенно находит свою особую нишу деятельности.  
Правление Меликского Союза поздравляет всех членов Союза, членов их семей, партнерские организации, армянские дворянские роды и всех друзей МС с наступающим Новым Годом и религиозными праздниками!

Գիտաժողով նվիրված 1714 թվի Գանձասարի Մելիքաց ժողովին

2014 թ. դեկտեմբերի 15-ին Երևանում, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ գիտաժողով նվիրված 1714 թվի Գանձասարի ժողովին: Գիտաժողովը կազմակերպված էր ի նշանավորումն Գանձասարի Մելիքաց ժողովի 300-ամյակին:
Գիտաժողովը բացեց ԳԱ Պատմության Ինստիտուտի տնորեն, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: Իր բացման խոսքում, պարոն Մելքոնյանը նշեց, որ գիտաժողովի նախաձեռնությունը պատկանում է Մէլիքաց Միություն հասարակական կազմակերպության նախագահ իշխան Հրաչ Աթաբեկյանին, ով գիտաժողովից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 6-ին հեռացավ կյանքից. մասնակիցները լռության րոպեյով հարգեցին իշխան Հրաչ Աթաբեկյանի հիշատակը:
 Այնուհետև ելույթ ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Էդուրդ Դանիելյանը, ներկայացնելով Գանձասարի 1714 թվի ժողովում ընդունված Մելիքաց Դաշնագրի կետերը և կարևորելով դրանց նշանակությունը հայ ազատագրական պայքարի տեսանկյունից: Գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը երկու նիստերով, առաջինը նվիրված Գանձասարի Մելիքաց ժողովի հետ առնչվող պատմա-քաղաքական անցքերին, երկրորդը նվիրված Արցախի պատմական ժառանգությանը: Գիտաժողովում ելույթներ ունեցան ՀՀ Սահմանադրական Դատարանից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյանը; Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը; ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանը; հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական Ճարտարապետության Ուսումնասիրության Հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը; ՀՀ Հանրային Խորհրդի անդամ, դերասանուհի, Մէլիքաց Միության անդամ Ժասմեն Ասրյանը; և Մելիքաց Միության արտաքին կապերի պատասխանատու Վրեժ Աթաբեկյանը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի աշխատակիցներ՝ պատմաբաններ, ազգագրագետներ, իրավաբաններ, Մէլիքաց Միության իշխաններ Գագիկ, Սամվել և Աշոտ Մելիք-Եգանյանները, իշխան Արմեն Ավանյանը, իշխանուհի Անժելա Աթաբեկյանը, իշխանադուստր Լուսինե Ջալալյանը, Հայոց Իշխանաց Դաշինքի անդամներ իշխան Սարգիս Ռշտունին և իշխանադուստր Հերմինե Բզնունին, Երևանի Պետական Համալսարանի ուսանողներ և հայոց պատմությամբ հետաքրքրվող այլ անձիք: Հարցերը և քննարկումները հիմնականում ծավալվեցին Գանձասարի 1714 թվի ժողովի պատմական նշանակության, հայոց ազատագրական պայքարի, բազմադարյան Արցախյան ազատգրական պայքարի և հարակից թեմաների շուրջ: Ավարտելով գիտաժողովի աշխատանքը, իշխան Հրաչ Աթաբեկյանի անունից Վրեժ Աթաբեկյանը ընթերցեց հետևյալ ամփոփիչ հայտարարությունը.

Մէլիքաց Միությունը պատիվ ունի հայտնելու իր երախտագիտությունը ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտին՝ հանձինս տնորեն Աշոտ Մելոնյանին և պատմաբան Էդուարդ Դանիելյանին գիտաժողովի կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր զեկուցողներին և մասնակիցներին հետաքրքիր նյութերի և քննարկումների համար:

 Շնորհավորական ուղերձներ - Поздрфвительные послания



26 դեկտեմբերին, Սբ. Տրդատի Ասպետական Միաբանությունը Ամանորյա շնորհավորական բացիկ է ուղարկել Մէլիքաց Միությանը: ՄՄ Խորհուրդը և Վարչությունը իրենց երախտագիտությունն են հայտնում Սբ. Տրդատի Ասպետական Միաբանությանը և պատիվ ունեն շնորհավորելու պարոն Արթուր Արամյանին և Միաբանության բոլոր ասպետներին Ամանորյա և Ծննդյան տոների առթիվ: Ընդունեք, մեծարգո պարոնայք, մեր լավագույն բարեմաղթանքները:
Այսօր ավելին քան երբևե մեր ազգը կարիք ունի ասպետական արժեհամակարգի, որը հիմք կհանդիսանա հայոց ազգային վերածնունդին և ապագա Մեծ Հայքի Արքայության վերականգնմանը: Այդ առումով, Սբ. Տրդատի Ասպետական Միաբանությունը հիրավի մեծ առաքելություն ունի, որը, համոզված են, կկատարի առժանապատվորեն: Մէլիքաց Միությունը վերահաստատում էր իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Ասպետական Միաբանության հետ:

26 декабря Меликский Союз получил поздравительную открытку от Рыцарского Ордена Св. Трдата. Совет и Правление МС выражают свою признательность Рыцарскому Ордену Св. Трдата и имеют честь поздравить парона Артура Арамяна и рыцарей Ордена с Новым Годом и Рождеством. Уважаемые господа, примите наши наилучшие пожелания.
Сегодня, более чем когда-либо, наша нация нуждается в рыцарской системе ценностей, которая послужила бы основой для возрождения армянской нации и воссоздания будущего Королевства Великой Армении. В этой связи, Рыцарский Орден Св. Трдата имеет поистине великую миссию, которую, убеждены, выполнит с достоинством. Меликский Союз заверяет Орден о своей готовности продолжить тесное сотрудничество с Рыцарским Орденом.