05.08.2016


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՄՄ պաշտոնական կայքը փոխվել է. այցելեք
ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ


ATTENTION: The MM official website has changed. Visit the
NEW OFFICIAL WEBSITE OF THE MELIQ UNION



=========================================================================









Ստորագրվեց Հուշագիր Բագրատունի-Իմերեթական Տան և հայ միապետական-ազնվական կազմակերպությունների միջև

10 մայիսի 2018
Բագրատունի-Իմերեթական Թագավորական Տունը և հայ միապետական-ազնվական կազմակերպությունները (Հայոց Իշխանաց Միությունը, Մելիքաց Միությունը և Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանությունը) ստորագրեցին Փոխըմբռնման և Համագործակցության Հուշագիր:  Հուշագիրը առանձնացնում է Իմերեթական Թագավորական Տան և հայ ավանդական ազնվականության համագործակցության տարբեր ոլորտներ և ուղղություններ, ներառյալ`պատմության, միապետական ու ազնվական ավանդույթների և արարողակարգերի, ծագումնաբանության և նիշագիտության վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակումը; համատեղ գործունեությունը (այդ թվում համատեղ հետազոտութուններ վերոնշված բնագավառներում) ուղղված Հայքի և Վիրքի ազնվական ավանդույթների վերականգնմանը; աջակցությունը հայկական և վրացական (իմերեթյան) թագավորական ու ազնվական տների և միապետական շարժումների միջև ամրապնդման և կապերի խորացման հարցերում; միջազգային հարցերում համագործակցությունը, այդ թվում՝ օտարերկրյա միապետական և ազնվական շրջանակներում ջանքերի և ներուժի համադրումը:  Հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվել են զարգացնել համագործակցությունը ոչ-քաղաքականացված և ոչ-կրոնական երկխոսության հիմունքների վրա՝ Հայոց և Վրաց պատմության ու ավանդույթների հանդեպ փոխադարձ հարգանքի ոգով:  Ինչպես նշված է Հուշագրի առաջաբանում, կողմերը հավատարիմ են մնում հայ և վրաց ժողովուրդների միջև բազմադարյա ավանդական և եղբայրական հարաբերություններին, որոնք հիմնադրվել են մեծն Հայկ և Քարթլոս նահապետների կողմից և շարունակվել Հայոց ու Վրաց մեծ արքայատների ջանքերով:

A Memorandum signed between the Royal House of Bagrationi-Imereti and the Armenian monarchical and aristocratic organizations

10 May 2018
The Royal House of Bagrationi-Imereti and the Armenian monarchical and aristocratic organizations (the Armenian Princely Union, the Meliq Union and the Chivalry Order of St. King Trdat the Great) signed a Memorandum of Understanding and Cooperation.  The Memorandum identifies various areas and spheres of cooperation between the Royal House of Bagrationi-Imereti and the traditional Armenian nobility, including regular exchange of information on history, monarchical and aristocratic traditions and ceremonies, genealogy and heraldry; joint activities in the restoration of the aristocratic traditions of Armenia and Georgia (including joint research in the above-mentioned areas); facilitation in strengthening and deepening ties between Armenian and Georgian (Imeretian) monarchical and aristocratic houses, as well as monarchist movements; cooperation in international matters, including coordination of efforts and resources in foreign monarchical and aristocratic circles.  In the framework of this Memorandum, the parties pledged to develop cooperation on the basis of a non-politicized and nonreligious dialogue in the spirit of mutual respect for the history and traditions of Armenia and Georgia. As stated in the preamble of the Memorandum, the parties remain faithful to the centuries-old traditionally fraternal relations between the Armenian and Georgian peoples founded since the time of great patriarchs Hayk and Kartlos, and continued by the great Royal Houses of Armenia and Georgia.

Подписан Меморандум между царским Домом Багратиони-Имерети и армянскими монархическо-дворянскими организациями

10 мая 2018
Царский Дом Багратиони-Имерети и армянские монархическо-аристократические организации (Армянский Княжеский Союз, Меликский Союз, и Рыцарский Орден св. Царя Трдата Великого) подписали Меморандум о Взаимопонимании и Сотрудничестве.  Меморандум обозначает различные сферы и направления сотрудничества между Имеретинским Царским Домом и традиционным армянским дворянством, включая регулярный обмен информацией касательно истории, монархической и аристократической традиции и церемониала, генеалогии и геральдики; совместную деятельности в восстановлении дворянской традиции Армении и Грузии (в том числе проведение совместных исследований в вышеуказанных областях); содействие в укреплении и углублении связей между армянскими и грузинскими (имеретинскими) монаршими и аристократическими домами и монархическими движениями; сотрудничество в международных вопросах, включая координацию усилий и ресурсов в иностранных монархических и дворянских кругах.  В рамках Меморандума, стороны обязались развивать сотрудничество на основе неполитизированного и внерелигиозного диалога, в духе взаимного уважения к истории и традициям Армении и Грузии.  Как сказано в преамбуле Меморандума, стороны остаются верными многовековым традиционно братским отношениям между армянским и грузинским народами, заложенными еще со времен великих патриархов Айка и Картлоса, и продолженными великими царскими домами Армении и Грузии.

=========================================================================

Նոր գիրք Սյունիք-Կապանի տոհմաբանության մասին


    Հայքում լույս տեսավ պատմաբան և տոհմագետ Գրիշա Սմբատյանի հեղինակած գիրքը «Դարձ ի Շրջանս Յուր. Մինասյան-Ղուկասյան տոհմի հետքերով»: Այս աշխատությունը Սյունիքի Հայագիտական Հետազոտությունների Կենտրոնի մատենաշարի երրորդ հատորն է:
   Թեև գիրքը նվիրված է Սյունիքում բնակվող Մինասյանների և Ղուկասյանների տոհմերին, որոշ գլուխներ, նվիրված են Կապանի և Պարսպատունիքի՝ մասնավորապես մելիք Օհանջանյանների, մելիք Ղարագյոզյանների և այլ մելիքական տներին:

=========================================================================

Դասախոսություն Արցախի Մելիքությունների մասին
Лекция об Армянских Меликствах Арцаха (Меликства Хамсы)


2017 թ. մարտի 18-ին Հայ Երիտասարդական Պատմական Միությունը կազմակերպեց Մոսկվայում բաց դասախոսություն Խամսայի Մելիքությունների (Արցախի հայ իշխանությունների) մասին:Մանրամասները ռուսերեն.

18 марта 2017 г. Молодежное Армянские Историческое Сообщество (МАИС) при Армяно-Российской Молодежной Ассоциации (ARMADA) организовало в Москве открытую лекцию на тему Меликства Хамсы (армянские княжества Арцаха-Карабаха). Мероприятие прошло в рамках Курса лекций по Истории Армении. Историческую часть лекции представила Луиза Абаджян.

Специальным Гостем лекции была представитель Меликского Союза в России княжна Татьяна Каракозова из рода Мелик-Карагёзянов. Ее сиятельство поведала о судьбе армянских меликств и меликов в бытность их подданства Российской Империи, а также историю своего рода Мелик-Карагёзянов, которые происходили из Мегри и занимались разработкой месторождений медной руды. Рассказ сопровождался уникальными документами и фотографиями столетней давности из семейного архива княжны Каракозовой. Участники узнали о возрождении Меликского Союза, впервые созданного в 1714г. (Гандзасарская Уния 1714г.), и официально продолжившего свою деятельность в Армении и за рубежом с июля 2012 года.

Лекция завершилась проникновенными строками из стихотворения, посвященного Арцаху, прочтенными нам самим автором, поэтессой Фаруи Дизак, преки которой происходят из Дизакского Меликства.

Организаторы выразили благодарность Меликскому Союзу в лице княжны Каракозовой за предоставленный исторический материал и увлекательную беседу.

Дополнительная информация о МАИС ВКонтакте и в Instagram.


=========================================================================

=========================================================================

Մէլիքաց Միությունը շնորհավորում է Նավասարդի և
Հայոց Միապետության Տոների առթիվ


11 օգոստոսի 2016 թ.
4509 տարի առաջ, մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին, Հայկ Նահապետը հաղթեց օտար բռնակալ Բելին և հիմնեց առաջին անկախ հայոց պետականությունը: Բուն Հայոց տոմարի Նավասարդի առաջին այս օրը համարվում է Հայոց Միապետականության Տոն: Մէլիքաց Միությունը միանում է Հայոց Իշխանաց Խորհրդի ուղերձին և սրտանց շնորհավորում է բոլոր միապետականներին և համայն հայությանը Նավասարդի ու Հայոց Միապետության Տոների առթիվ: Բարօրություն և արևշատություն Հայոց արքայական, իշխանական և ազնվական տոհմերին, հայ ասպետությանն ու ամբողջ հայ ազգին: 

Կեցցե՜ գալիք Արքայությունը Հայոց Մեծաց:


Happy Navasard and Armenian Monarchy Day!

4509 years ago, on 11 August 2942 B.C.E., Hayk, the Patriarch of Armenians, defeated invader and tyrant Bel, and established the first independent Armenian statehood. This marks the first day of Navasard and the Armenian Monarchy Day. The Meliq Union joins the statement of the Armenian Princely Council, and congratulates all Armenian monarchists and the entire Armenian Nation by wishing Happy Navasard and Armenian Monarchy Day! 

Счастливого Навасарда и с праздником Армянской Монархии!

4509 лет тому назад, 11 августа 2492 года до н.э., патриарх армян Айк победил захватчика и тирана Бэла, и основал первую независимую армянскую государственность. Сегодня отмечается светлый праздник Навасарда и День Армянской Монархии. Меликский Союз присоединяется к посланию Армянского Княжеского Совета и поздравляет всех армянских монархистов и армянскую нацию с праздниками Навасарда и Днем Армянской Монархии!


=========================================================================

Ցավակցական նամակներ Ռումինիայն Թագավորական Տանը

5 օգոստոսի 2016 թ.
Մէլիքաց Միության նախագահ իշխան Վ. Աթաբէկյանը Միության և հայ ազնվականության անունից գրառում է կատարել Ռումինիայի Թագավորական Տան պաշտոնական կայքում, ցավակցություն հայտնելով Նորին Թագավորական Մեծություն Ռումինիայի Թագուհի Աննայի մահվան առթիվ: Իշխան Աթաբէկյանը իր սատարման խոսնք է փոխանցել Ն.Ա.Մ. Միխայ Ա Թագավորին և բարեկամ ռումինացի ժողովրդին:
Մէլիքաց Միությունը նաև աջակցել է և միանում է Հայոց Իշխանաց Խորհրդի համայն հայ ազնվականության անունից ուղարկված պաշտոնական ցավակցական նամակին՝ Խորհրդի Դիվանապետ իշխան Ս. Ռշտունու ստորագրությամբ:

Condolences to the Royal Family of Romania

5 August 2016
On behalf of the Meliq Union and the entire Armenian nobility, Prince V. Atabekian, Chairman of the Union, conveyed a note of condolences to the Royal Family of Romania concerning the passing of Her Royal Highness Queen Anne of Romania. In his note, Prince Atabekian expressed his sympathies to H.R.H. King Michael I and the brotherly Romanian people.
The Meliq Union also assisted in preparation and joined the official letter of condolences on behalf of Armenian nobility, signed by Prince S. Rshdouni, Chancellor of the Armenian Princely Council.

=========================================================================


Արշակունի Արքայատոհմին Խոնարհման արարողություն Աղցքում


2016 թվի հուլիսի 7-ին, Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանությունը կազմակերպեց արդեն ավանդական դարձած այցելություն Աղցքի Արքայական Դամբարան, ուր տեղի ունեցավ հայոց միապետական ավանդույթների ամենագեղեցիկ և խորհրդավոր արարողություններից մեկը՝ խոնարհում Արշակունի Արքայատոհմին:  Ի թիվս հայ իշխանական և ազնվական տոհմերի, Մէլիքաց Միությունը և Հայոց Նիշագիտական Խորհուրդը նույնպես հրավիրված էին մասնակցելու. Միության անունից արարողությանը մասնակցեցին իշխանք Աթաբեկյանը և Ռշտունին:  
Արարողությունները սկսվեցին Միաբանության Գերագույն Ասպետական Խորհրդի բացումով, որին հաջորդեցին Արշակունի Արքայատոհմին խոնարհումը արքայական դամբարանում և Հայոց Միապետական Հռչակագրի ընթերցումը:  Արարողությանը հետևեց Մէլիքաց Միության և Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության միջև փոխճանաչման և համագործակցության հուշագրի ստորագրումը:

Церемония поклонения Царскому Дому Аршакуни в Ахцке


7 июля 2016 года, Рыцарский Орден св. Трдата Великого организовал очередное ставшее традиционным посещение Царской Усыпальницы в Ахцке, где имела место одна из самых красивых и символичных церемоний армянской монархической традиции – поклонение Царскому Дому Аршакуни.  Среди различных княжеских и дворянских родов, в церемонии были приглашены принять участие также Меликский Союз и Армянский Геральдический Совет; от имени Союза в церемонии участвовали князья Атабекян и Рштуни.
Действие стартовало с открытия Высшего Рыцарского Совета Ордена, которому последовала церемония поклонения Царскому Дому Арцашкуни в самой усыпальнице, а также зачтение Армянской Монархической Декларации.  По завершению церемониальной части, Меликский Союз и Рыцарский Орден св. Трдата Великого подписали меморандум о взаимном признании и сотрудничестве.


=========================================================================

Меликский Союз на конференции в Саратове


Саратовский Национальный Исследовательский Университет, Институт Истории и Международных Отношений, Научно-образовательный Центр по Изучению Истории и Культуры Армян Поволжья, Зональная Научная Библиотека им. В.А. Артисевич, Комитет Общественных Связей и Национальной Политики Саратовской Области, Ассамблея Народов Саратовской Области, и Армянская Община "Крунк" провели Всероссийскую научную конференцию "Армяне Поволжья и юга России: история и современность". Конференция проходила 15-16 апреля 2016 года в городе Саратове (Россия). На конференции Меликский Союз представлял потомственный дворянин Юрий Левонович Пирумян, презентовавший свой авторский труд "Пирумяны и Пирумовы. Происхождение. Генеалогия. Судьбы", посвященный знаменитому армянскому дворянскому роду из Нахичеваника (Арцах, Армения). Краткую аннотацию книги можно прочитать ниже.

=========================================================================


Новая публикация о Пирумянах-Пирумовых


Вышла в свет книга члена Меликского Союза Юрия Левоновича Пирумяна - «Пирумяны и Пирумовы. Происхождение. Генеалогия. Судьбы» (Москва, АртКом Медиа, 2016. – 391 с.,
илл.). В издании, наряду с другими носителями фамилии, попавшими в поле зрения автора, видное место занимают Пирумяны и Пирумовы - члены знаменитого арцахского дворянского рода, выходцы из деревни Нахичеваник Аскеранского района нынешней Нагорно-Карабахской Республики. Долгие годы автор скрупулёзно собирал документы и свидетельства сначала о своих предках и ближайших родственниках, а заодно о тех, кто носил или носит сейчас фамилию Пирумян или Пирумов. Их корни, происхождение и судьбы прослежены автором с полнотой, позволяющей ныне живущим представителям многих семейных кланов узнать о генеалогических связях между членами рода и найти своё место среди них. Дополнительное достоинство книги – иллюстративный ряд: около 300 фотографий носителей фамилии, а также около двух десятков родословных схем в виде приложений. Несмотря на то, что книга предназначена в первую очередь носителям фамилии, она сможет заинтересовать достаточно широкий круг читателей, как опыт глубокого и многостороннего генеалогического и исторического исследования. Меликский Союз рекомендует эту книгу исследователям и любителям генеалогии, представителям армянской аристократии, а также историкам и этнографам.

=========================================================================




ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Մէլիքաց Միությունը հայտնում է իր համերաշխությունը Հայոց Իշխանաց Խորհրդի սկզբունքային դիրքորոշման հետ և անվերապահորեն միանում է Իշխանաց Խորհրդի 2016 թ. հունվարի 12-ի ներքո ներկայացված պաշտոնական հայտարարությանը, խստիվ դատապարտելով մի խումբ ինքնակոչների իրենց հետ ոչ մի առնչություն չունեցող բնագավառում անպատասխանատու ու վնասակարար գործունեությունը: Ինչպես նախկինում, Մէլիքաց Միությունը շարունակելու է դատապարտել ինքնակոչության և արկածախնդրության ցանկացած դրսևորում:

=========================================================================

Այցելություն Արցախ

Տող, 5 օգոստոսի 2015 թ.

2014 թ. դեկտեմբերին կայացած նիստի ընթացքում, Մէլիքաց Միությունը որոշում էր ընդունել ամրապնդել իր կապերը Արցախի,  մասնավորապես արցախաբնակ մելիքական տոհմերի հետ: Այդ որոշման համաձայն, Միության ներկայացուցիչ իշխան Աթաբեկյանը 2015 թ. օգոստոսի 3-5 այցելեց Արցախ, որտեղ ոչ-պաշտոնական հանդիպումներ ունեցավ Շուշիում, Ստեփանակերտում և Տող մելիքանիստ ավանում: Մասնավորապես, Տողում իշխան Աթաբեկյանը այցելեց Դիզակի իշխաններ՝ Մելիք-Եգանյանների իշխանական ապարանք, որտեղ ծանոթացավ վերականգնողական աշխատանքների ընթացքին և հանդիպում ունեցավ տոհմի ժառանգ իշխան Ալեքսանդր Մելիք-Եգանյանի հետ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց պահպանել կապը ապագայում Մելիք-Եգանյանների տոհմահավաքի կազմակերպման և հայ մելիքությունների հետ առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով:

Визит в Арцах

Тох, 5 августа 2015 г.

В ходе заседания в декабре 2014 г., Меликский Союз принял решение относительно укрепления связей с Арцахом (Карабахом), и в частности с проживающими в Арцахе меликскими родами. Согласно данному решению, представитель Союза князь Атабекян посетил 3-5 августа 2015 г. Арцах, где имел неофициальные встречи в Шуши, в Степанакерте и в меликской вотчине в Тохе. В частности, в Тохе князь Атабекян посетил княжеский дворец Мелик-Еганянов, владык Дизака, где ознакомился с ходом восстановительных работ и имел встречу с потомком рода князем Александром Мелик-Еганяном. Была достигнута договоренность продолжить связи с целью обсуждения вопросов, связанных с организацией тохмаавака (родового собрания) Мелик-Еганянов, а также вопросов касающихся армянских меликств.


=========================================================================

Մէլիքաց Միության հայտարարությունը
Բաքվում Եվրոպական Խաղերի կապակցությամբ

Երեւան, 12 հունիսի 2015

Մէլիքաց Միությունը խստիվ դատապարտում է Բաքվում 2015 թվի Եվրոպական Խաղերի անցկացումը և դրանց Հայաստանի մասնակցությունը: Մինչդեռ մենք համոզված ենք, որ սպորտը պետք է ազատ լինի քաղաքականությունից, սակայն հենց Ադրբեջանն է քաղաքականացնում սպորտը, քան զի բռնապետ Ալիևը օգտագործում է Բաքվի խաղերը իր մարդատյաց ավտորիտար ռեժիմի երկարացման և աշխարհի ուշադրությունը իր հանցագործություններից շեղելու համար:

Ադրբեջանի առաջացման առաջին իսկ օրերից այդ երկիրը կատարել է մի շարք հանցագործություններ, այդ թվում իրականացրել է հայերի ցեղասպանություն 1988-1992 թվերին, իրագործել է ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, տարբեր միջոցներով ոչնչացրել է իր տարածքում ապրող բնիկ ազգային փոքրամասնություններին և բանտարկել հարյուրավոր այլախոհների: Այսօր Ալիևի վարչակազմը դավանում և քարոզում է կատաղի հայատյացություն, որը ռասայականության ամենաայլանդակ տարատեսակներից է: Այդ առումով, Բաքվում Եվրոպական Խաղերի անցկացումը հիշեցնում է ֆաշիստական Բեռլինում 1936 թվի օլիմպիական խաղերի անցկացումը, ինչը կոռումպացված Եվրոպայի հերթական անպատասխանատու քայլն է:

Հատկապես զարմանք և հիասթափություն է առաջացնում Հայաստանի կառավարության և սպորտային չինովնիկների անպատասխանատու որոշումը մասնակցել Բաքվի խաղերին, ինչը լիովին անտեսում է հայ հանրության կարծիքը Բաքվի և հիշյալ խաղերի վերաբերյալ: Ցավալի է, որ մի երկիրը, որ լավագույնս է ճանաչում Ադրբեջանի իրական դեմքը, անտեսելով վերոհիշյալ հանցագործությունները, իր թիմը ուղարկում է Բաքու խաղալու: Սա վկայում է պետական մտածելակերպի տհասության և ազգային ինքնասիրության ու արժանապատվության բացակայությունը Հայաստանի քաղաքական ու սպորտային վերնախավում:


Заявление Меликского Союза в связи с Европейскими Играми в Баку

Ереван, 12 июня 2015

Меликский Союз осуждает проведение Европейских игр 2015 года в Баку и участие Армении в этих играх. Хотя мы убеждены в том, что спорт должен быть вне политики, однако именно Азербайджан политизирует спорт, поскольку тиран Алиев использует игры в Баку для продления своего человеконенавистнического авторитарного режима и для отвлечения внимания мирового сообщества от преступлений аливщины.

С момента своего возникновения, Азербайджан совершил целый ряд преступлений, среди которых геноцид армян в 1988-1992 годах, военная агрессия против Арцахской – Нагорно-Карабахской Республики, уничтожение различными путями коренных национальных меньшинств, проживавших на территории Азербайджана, и аресты сотен инакомыслящих. Сегодня администрация Алиева проповедует и пропагандирует истеричную армянофобию, что является наиболее отвратительной формой расизма. В этом контексте, Европейские игры в Баку напоминают Олимпийские игры 1936 года в фашистском Берлине и, тем самым, являются очередным безответственным шагом коррумпированной Европы.  

Особое удивление и разочарование вызывает безответственное решение правительства и спортивных чиновников Армении об участии страны в Бакинских играх, что полностью игнорирует мнение армянской общественности о Баку и об этих играх. Горько осознавать то, что страна, которая прекрасно осведомлена об истинном лице Азербайджана, игнорируя факты вышеупомянутых преступлений алиевщины, посылает свою команду играться в Баку. Это свидетельство недоразвитости государственного мышления и отсутствия чувства национального достоинства у политического и спортивного руководства Армении.


Statement of the Meliq Union regarding the European Games in Baku

Yerevan, 12 June 2015

The Meliq Union strongly condemns the organization and conduct of the 2015 European Games in Baku and Armenia’s participation in these games. While we hold that sports should be free of politics, it is Azerbaijan who politicizes sports, since dictator Aliyev uses the games in Baku for the prolongation of his misanthropic authoritarian regime and for diverting the world’s attention from the crimes he and his country committed.

Since being created, Azerbaijan committed numerous crimes, including the genocide of Armenians in 1988-1992, military aggression against the Artsakh Nagorno-Karabakh Republic, annihilation by various means of aboriginal ethnic minorities who used to live in Azerbaijan, and imprisonment of hundreds of political opponents and human rights activists. Nowadays, Aliyev’s regime propagates hysterical Armenophobia, which is one of the worst manifestations of racism ever seen. In this context, the organization and conduct of the European Games in Baku resembles the 1936 Olympic Games in Nazi Berlin, and thus is one of the most irresponsible acts of corrupt Europe.

Particularly surprising and frustrating was the decision of the Government and the sports bureaucrats of Armenia to participate in the Baku games, which totally ignores the Armenian public opinion regarding Baku and these games. It is regrettable that a country, that has seen the real face of Azerbaijan, ignores the above-mentioned crimes of Aliyev’s regime and sends its sportsmen to play games in Baku. This comes to prove the lack of statesmanship and national dignity among political and sports leaders of Armenia. 

=========================================================================

Statement by the Meliq Union of Armenia on the occasion of the centennial of the Armenian Genocide in Ottoman Turkey 

Yerevan, 24 April 2015

This week, the Armenian nation in its various segments – in Armenia, liberated Artsakh-Karabakh and in the Diaspora – commemorates the tragic events that took place a century ago. During these days of April 1915, the criminal policy of the Ottoman Turkey towards Armenians took the most barbaric turn, when the Turkish government ordered large-scale calculated mass killing of aboriginal ethnic Armenian population throughout historical Western Armenia, occupied by the Ottomans. What was presented as “deportation” of Armenians from ancient Armenian cities of Van, Mush, Adana, Bitlis, Karin (modern-day Erzurum), Yerznka (Erzincan), Manazkert (Melazgirt) and others, in reality turned into the bloodiest crime thus far seen by the mankind – the first Genocide of the 20th century that claimed 1,5 to 3 million lives.

Since the occupation of historical Armenia, Turkish rulers cultivated hatred towards predominantly Christian Armenians, who were treated as second-class citizens in their own Homeland. Over time, the more technologically advanced Turkey became, the more sophisticated and coordinated its killing of Armenians turned to be. By the end of the 19th century, the politically sanctioned systematic mass killings of Armenians already had all the features of genocide, which lasted until 1923. Today Turkey continues the same policies by zealously denying the fact of Armenian Genocide, which is coupled with racist anti-Armenian statements by country’s top leadership and killing of Turkey’s few remaining citizens of Armenian descent.

In the end of the 20th century, the totalitarian regime of the Alievs’ clan in Azerbaijan, “inspired” by the unpunished genocidal actions of its elder brother Turkey, tried to commit similar genocide against Armenians in Nagorno-Karabakh, the ancient Armenian province of Artsakh. Thousands of ethnic Armenians were killed in Sumgait, Baku, Kirovabad (historical Armenian Gandzak) and as a result of the Azerbaijani aggression against Artsakh. However, Azerbaijan’s genocidal plans were crushed by the brave man and women of Artsakh, who stood up for their right to life, and proved that the Armenian Nation has changed once and forever, and that from now on no attempts of genocide will go unpunished. It was in this context that the Artsakh Liberation War was fought and won by the Armenians of Nagorno-Karabakh.

Today, the Meliq Union, as the public organization of descendants of the titled nobility of Eastern Armenia, joins many voices throughout the nation and worldwide in condemning the Armenian Genocide in Ottoman Turkey. We are deeply touched by numerous statements recognizing the Armenian Genocide, made by governments, political and spiritual leaders around the world – from our brotherly people of Uruguay to the 12 April mess and statement by His Holiness Pope Francis. In the meantime, it is with deep concern that the Meliq Union notes the shameful policies and practices of some states and international organizations who continue subjecting their foreign policy rationale to trade-offs, bribes or direct intimidation stemming from the extremist regimes in Turkey and their puppets in Azerbaijan. Silence or indifference towards the Armenian Genocide accounts to a support of perpetrators and will have most negative consequences for the entire world. As the Euronest Parliamentary Assembly stated in its resolution of 17 March 2015, “the absence of unequivocal and timely condemnation of the Armenian Genocide largely contributed to the failure to prevent future crimes against humanity”.

The Meliq Union calls upon the governments and organizations – including the world’s leading monarchies and monarchic organizations – who have not yet publically recognized and condemned the Armenian Genocide, to do so on the occasion of the centennial. We state – sound and clear – that time will not heal our deepest wounds, nor will it change our determination to restore justice for the Armenian Nation.


Заявление Меликского Союза Армении в связи со столетней годовщиной Геноцида Армян в Османской Турции

Ереван, 24 апреля 2015

На этой неделе, армянский народ в своих трех частях – в Армении, в Арцахе-Карабахе и в диаспоре – вспоминает трагические события, имевшие место около века назад. В эти дни апреля 1915 года, преступная политика Османской Турции в отношении армян приняла наиболее варварские формы, когда турецкое правительство приказало провести широкомасштабную массовую резню коренного армянского населения исторической Западной Армении, оккупированной османцами. То, что представлялось как всего лишь “переселение” армян из армянских городов Ван, Муш, Адана, Битлис, Карин (современный Эрзрум), Ерзнка (Эрзинджан), Маназкерт (Мелазгирт) и других, в действительности превратилось в наиболее кровавую из всех преступлений, доселе известных человечеству – в первый геноцид 20-го века, который унес от 1,5 до 3 миллионов жизней.

Со времени оккупации исторической Армении, турецкие правители культивировали ненависть в отношении к преимущественно христианскому армянскому населению, которое превратилось во второсортных граждан на своей же исторической Родине. Со временем, чем более развитой становилась Турция, тем более изощренными и скоординированными становились убийства армян. К концу 19-го века, политически санкционированные систематические массовые убийства армян уже имели все признаки геноцида, который продлился до 1923 года. Сегодня, Турция продолжает ту же политику посредством отрицания факта Геноцида армян, сдабривая это откровенно расистскими заявлениями высшего турецкого руководства и убийствами немногих оставшихся в Турции граждан армянского происхождения.

В конце 20-го века, тоталитарный режим клана Алиевых в Азербайджане, “воодушевленный” безнаказанностью геноцидальных действий, совершенных старшими братьями в Турции, попытался совершить аналогичный геноцид армян Нагорного Карабаха – исторической армянской провинции Арцах. Тысячи этнических армян были убиты в Сумгаите, в Баку, в Кировабаде (исторический армянский Гандзак), и в результате акта азербайджанской агрессии против Арцаха. Но геноцидальные планы Азербайджана разбились о героизм народа Арцаха, который встал на защиту своего права на жизнь, который доказал, что армянская нация изменилась, и что отныне попытки геноцида не пройдут безнаказанно ни для кого. Именно в этом контексте Арцахская Освободительная Война была выиграна армянами Нагорного Карабаха.

Сегодня Меликский Союз, как общественная организация потомков титулованного дворянства Восточной Армении, присоединяет свой голос к тем, что звучат в нашем народе и по всему миру, осуждая Геноцид армян в Османской Турции. Мы искренне тронуты множеством заявлений о признании Геноцида армян, сделанных правительствами, политическими и духовными лидерами мира – начиная от братского народа Уругвая, и включая отслуженную 12 апреля мессу и заявление Его святейшества Папы Римского Франциска. В то же время, с крайней обеспокоенностью, Меликский Союз отмечает постыдную политику и практику ряда стран и международных организаций, которые продолжают строить логику своих внешнеполитических приоритетов, исходя из торговли, подкупа или прямого шантажа, которые источают экстремистский режим Турции и их марионетки в Азербайджане. Молчание или безразличие к Геноциду армян приравнивается к поддержке преступников и будет иметь самые негативные последствия для человечества. Как отмечено в резолюции Парламентской Ассамблеи Евронест, принятой 17 марта 2015 года, отсутствие недвусмысленного и своевременного осуждения Геноцида Армян в значительной степени привело к неспособности предотвратить будущие преступления против человечности”.

Меликский Союз призывает правительства и организации, включая лидирующие монархии и монархические организации мира – которые до сих пор не признали и не осудили Геноцид армян, сделать это в столетнюю годовщину этих трагических событий. Мы утверждаем, громогласно и отчетливо, что время не залечит наши глубокие раны и не изменит нашей решительности восстановить справедливость в отношении армянской нации.


Հայոց Մէլիքաց Միության հայտարարությունը Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առթիվ 

Երեւան, 24 ապրիլի 2015  

Այս շաբաթ հայ ժողովուրդն իր երեք զանգվածներում՝ Հայքում, Արցախում և Սփյուռքում, վերհիշում է այն աղետալի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեկ դար առաջ:  1915 թվականի ապրիլյան այս օրերին, հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը ընդունեց իր առավել բարբարոս դրսևորումները, երբ թուրքական կառավարությունը հրամայեց համատարած զանգվածային կոտորած իրականացնել Թուրքիայի կողմից բռնագրաված Արևմտյան Հայքի բնիկ հայ բնակչության հանդեպ: Այն, ինչը ներկայացվում էր, որպես հայերի «տեղահանություն» Վան, Մուշ, Ադանա, Բիթլիս, Կարին, Երզնկա, Մանազկերտ և այլ հայկական քաղաքներից, իրականում դարցավ ցայդ մարդկությանը հայտնի ամենաարյունալի հանցագործությունը՝ 20րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը խլեց 1,5-3 միլլիոն կյանք:

Դեռևս պատմական Մեծ Հայքի բռնագրավման ժամանակաշրժանից ի վեր, թրքական կառավարիչները սերմանում էին ատելություն հայերի հանդեպ, որոնք վերածվել էին երկրորդ կարգի քաղաքացիների իրենց իսկ պատմական Հայրենիքում: Ժամանակի ընթացքում, որքան որ ավելին էր զարգանում Թուրքիան, այնքան ավելի դաժան էին դառնում իր իրագործած հայերի կոտորածները: Արդեն իսկ 19րդ դարի վերջում, հայերի պարբերական և զանգվածային կոտորածները կրում էին ցեղասպանության բոլոր բնորոշ գծերը. դրանք շարունակվեցին մինչև 1923 թվականը: Այսօր Թուրքիան շարունակում է նույն իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության իրողությունը ժղտելով և դրան ավելացնելով թրքական բարձրագույն ղեկավարության բացահայտ հայատյաց ռասիստական հայտարարություններն ու Թուրքիայում մնացած փոքրաթիվ հայկական ծագումով քաղաքացիների սպանությունները:

20րդ դարում, Ադրբեջանի Ալիևների ամբողջատիրական ռեժիմը, ոգևորված իրենց թուրք ավագ եղբայրների կատարած ցեղասպանության անպատժելիությամբ, փորձեց մի նոր ցեղասպանություն իրագործել՝ այս դեպքում Արցախի հայության հանդեպ: Հազարավոր հայեր սպանվեցին Սումգաիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Արցախի վրա ադրբեջանանի հարձակման արդյունքում: Սակայն Արցախի հայությունը կոտրեց Ադրբեջանի այդ ցեղասպանության ծրագրերը՝ վերահաստատելով իր կյանքի իրավունքը և հասկացնելով, որ հայ ժողովուրն այլևս հասունացել է և այսուհետ ցեղասպանության որևե փորձ անպատասխան չէ թողնի: Հենց այդ ենթատեքստում էր, որ արցախահայությունը կռվեց և հաղթանակեց Արցախյան Ազատագրական Պատերազմում:

Այսօր, Մէլիքաց Միությունը, որը միավորում է Արևելյան Հայքի տիտղոսավոր ազնվականությանը, իր ձայնն է միացնում մեր ազգի և աշխարհում հնչող բազմաթիվ ձայներին, դատապարտելով Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Մենք անկեղծորեն զգացված այն հանգամանքով, որ բազում կառավարություններ, քաղաքական և հոգևոր առաջնորդներ հրապարակավ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը՝ սկսած մեր բարեկամ Ուրուգվայի ժողովրդից և ընդհուպ մինչ ապրիլի 12ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկի կատարած պատարագն ու հայտարարությունը: Դրա հետ մեկտեղ, Մէլիքաց Միությունը խորին անհանգստությամբ է ակնարկում այն փաստը, որ որոշ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են իրենց ամոթալի քաղաքականությունը, հիմք ընդունելով առևտրի, կաշառքի և ուղղակի շանտաժի բարբաջանքները, որոնք սփռվում են Թուրքիայի ծայրահեղական ռեժիմի և իրենց ադրբեջանական ծառաների կողմից: Հայոց Ցեղասպանության հարցում լռությունը կամ անտարբերությունը հավասարազոր է հանցագործներին աջակցությանը: Ինչպես նշված է Եվրոնեստ Խորհրդարանական Համաժողովի 2015 թվի մարտի 17ի որոշման մեջ, Հայոց Ցեղասպանության միաձայն և պատեհաժամ դատապարտման բացակայությունը հանգեցրեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման ձախողմանը:

Մէլիքաց Միությունը կոչ է անում բոլոր այն կառավարություններին և կազմակերպություններին՝ ներառյալ աշխարհի առաջադեմ միապետություններին ու միապետական կազմակերպություններին, որոնք մինչ օրս չեն ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, անել դա այս հարյուրամյա տարելիցի կապակցությամբ: Մենք հայտարարում ենք՝ բարձրաձայն և հստակորեն, որ ժամանակը չէ բուժի մեր խորը վերքերը, ոչ էլ կխաթարի մեր վճռականությունը վերականգնելու արդարությունը հայոց ազգի հանդեպ: